Ես շատ հետաքրքիր եմ անցկացնում ամառային արձակուրդները։

Ուսումնական տարվա ավարտից հետո մեր դպրոցում սկսվեց ամառային ճամբար։ Հենց սկզբից ես հաճախում եմ ճամբար, որտեղ շատ լավ ժամանակ եմ անցկացնում։ Ճամբարում մեր ղեկավարները շատ լավ են կազմակերպում մեր օրը։ Մենք լողում ենք, հեծանիվ ենք քշում, մեկ-մեկ նաև մենք ենք պատրաստում ուտելքիներ և լողափում ճաշում ենք։

Շաբաթվա ընթացքում ես իմ ընտանիքի հետ գնում եմ նաև ճամփորդությունների։ Բացահայտում ենք Հայաստանը։ Արդեն եղել ենք Սևանա Լճում, Սևանավանքում, Պարզ Լճում, Հաղարծնում, Դիլիջանում։ Պարզ լճում հայրիկիս հետ նավարկեցինք և ինձ շատ դուր եկավ։

Ես շատ եմ սիրում մեր ճամփորդությունները, շատ նոր բաներ եմ իմանում Հայաստանի և մեր պատմության մասին։

Ես չեմ մոռանում նաև դասերի մասին։ Ազատ ժամերին ընթերցում եմ Փոքրիկ Իշխանը, անում եմ արտագրություններ, մայրիկիս հետ գրում եմ բառային թելադրություններ։

Դեռ շատ լավ օրեր պիտի ունենանք, տարբեր վայրեր պիտի այցելենք, որոնց մասին կպատմեմ իմ բլոգում։

Բոլորիդ ցանկանցում եմ բովանդակալից ամառային  հանգիստ։

 

Սևանալիճ