Այս տարվա ամառային արձակուրդներն ինձ համար շատ բովանդակալից և հետաքրքիր են անցնում։

Բացի կրթահամալիրի դպրոցային ճամաբարից, ես մասնակցեցի նաև Սևանում բնապահպանական վրանային ճամբարի։

Այնտեղ մենք քնում էինք վրանների մեջ։ Առավոտյան զարթնում էինք և սկսում էինք մարզվել ։ Դրանից հետո գնում էինք և մաքրում էինք մեր գեղեցկուհի Սևանի ափին հավաքված աղբը։ Այնտեղ սովորեցինք նաև աղբը տեսակավորել։ Ափը գեղեցկացնելուց հետո լողում էինք, իսկ հետո համեղ ճաշում։
ճամբարի կազմակերպիչները մեր հանգիստ շատ լավ էին կազմակերպում։ Մենք տարբեր խաղեր էինք խաղում և շատ լավ ժամանակ էինք անցկացնում;

Երեկոյան խարույկ էինք վառում, որի շուրջը հետաքրքիր զրույցներ էինք ունենում։
Ես շատ բավարարված և ուրախ վերադարձա տուն։