Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

 

Հարցեր և առաջադրանքներ
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Առատ-շատ
Հարդից-դարմանից

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

Թռչունը ապրում էր իր մայրիկի փորիկի մեջ։ Դա այն բույնն էր, որն իր համար կապույտ էր ու կլոր։ Նրա ծնվելուց հետո, այդ կապույտ ու կլոր բույնը դառնում է հարդից շինած իրենց բույնը, որը մայրն էր շինում։ Նա պատմում է, որ ամեն անգամ, երբ ինքը մեծանում էր, ուրիշ ձև էր տենում աշխարհը։ Բայց որքան շատ բան է տեսնում, այնքան չի հասկանում, թե ինչից է աշխարհը շինված։
Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Իմ կարծիքով աշխարհը շինված է մարդկանցից, բնությունից։ ափսոս, որւ մարդիկ այսօր փչացնում են աշխարհը։
Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:

Թռչունին նամակ գրիր:Բարև սիրելի Թռչուն ։Ես Արեգն եմ։ Ես քեզ նամակ եմ ուղարկում։ Ես էլ դեռ չեմ հասկացել ,թե ինչից է պատրաստված աշխարհքը։ Հենց հասկանաս, թե ինչից է պատրաստված, անմիջապես նամակ ուղարկիր։
Սպասում եմ։