Խառնաշփոթ

Սով էր, սովեր էր Կաքավստան

Լորիկի ձեռքից լկստան,

Գզիրն ընկավ դռնեդո՜ւռ

էլ չթողնեց տուն-կտուր

Ջահել ,ահել գեղովի,

Կանչեց բերեց ժողովի՝

Թէ ինչ անեն, որ Լորիկեն

Մի հնարքով ազատվեն։

Եկան գյուղի ջոջերը

Երկար բարակ կտուցները,

Մասնակցեցին խորհրդին

Մի Կաքավ խոսեց իր հերթին․

-Լսե՜ք, Կաքավներ երամակից,

Չունեմ որդի կողակից,

Ես մի անտեր  ծերուկ եմ

Բայց պատվավոր  Կաքավ եմ,

Պաքսեց ուժը իմ թևի,

Պէտք է մեռնեմ անոթի

Սովն է չոքել դռանը,

Ախ , Լորիկը, Լորիկը ,

Վեր է ընկել բնումը

Ինչքան ասես նազ անի,

Ստից սատկի տազ անի,

Կաքավ տեսնելիս վազ անի,

Գլխից բռնի կախ անի,

կտուցովը տա, խաղ անի,

Ուտի քեֆը չաղ անի,

Էսպես զուլում ու կրակ,

Դեռ աջքերն էլ ջուխտ ճրագ ։

Բայց թե ազնիվ մեր երամը

Կորչելու չէ զուր տեղը

Ա՜յ բերել եմ ես մի զանգ

Ծափ , խլնգոց մեջը զնգոց

Լորիկի վզից մենք կախ անենք,

Որ ինչքան էլ օրորա,

Որ ինչքան էլ շորորա,

Ստից սատկի, տազ անի,

Գալն իմանանք գազանի ։

Է ՜ , զանգն ով կախ անի․

-Սոնա՜ յար դո՜ւ

-Սոնա յարը տանի՞ ։

-Լևո՜ն, դո՜ւ

-Լևոնը կաղ է ։

-Լևոնի՜ քույրիկ դո՜ւ

-Լևոնի քույրիկ կարճ է ։

-Զուլո դո՜ւ ։

-Էդ էլ խիղճ է։

-Կռունկ դո՜ւ ։

-Էդ էլ խի՞ղճ է ։

-Զընգլ դո՜ւ ։

-Ես տկար եմ

Մարալո դու։

Ասենք տարա

Բա որ ,Լորը գա ինձ վրա

Ջեյրանը, Յարը թող մեկից

Բռնեն Լորի պոչիկից ։

-Ինչ է խոսում չոր գանգը,

Լավ է դու տար էդ զանգը,

Էլ ինչ Ջեյրան , ինչ ֆստան,

-Ճստան Յարը ճսճստան ։

Լռիր հանդուգն

Կոտորվե՜ք դուք

Վախկոտներիդ ես թաղեմ,

Ճառ ասեմ, թէ զանգ կախեմ,

-Գոչեց ջոջը ,

Քաշեց պոչը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով