Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ․

.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.

— Տե՜ս, կըծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գտի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառեր։

Փոքրիկ-մեծ, ուրախացավ-տխրեց, մոտիկ-հեռու, սիրուն-տգեղ, անհամբեր-համբերատար,

2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն բառերը, որոնցով նկարագրում է վարդին։

սիրուն , կարմիր, փշոտ վարդին.

3Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

Վարդ-վարդեր, դաշտ-դաշտեչ, տղա-տղաներ, փուշ-փշեր

վարդ, դաշտ, տղա, փուշ, ձեռք,

4.Ի՞նչ գիտես վարդին մասին, գրի՛ր։

Վարդն ունի տարբեր գույներ, վարդն աճում է գարնանը։ Այն շատ գեղեցիկ ծաղիկ է, բայց շատ փշեր ունի։ Վարդի թեթերից նաև մուրաբա և թեյ են պատրաստում։