Category Archives: Ուսումնական ճամփորդություններ

Գառնի Կրիստալլյին

Գառնու հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը: Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը: Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:

 



Այց ուսումնական թանգարան

՝

Մենք Եկուշաբթի գնալու ենք Կոմիտասի տուն -թանգարան ։ Մենք մասնաքցելու ենք «Զար զընգը» կրթական ծրագրին ։ Հիմա ես մի քիչ կպատմեմ Կոմիտաս տուն թանգարան- իաստիտուտի մասին ։

Կոմիտասի թանգարան-իստիտուտ,2015 թվականի ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում ։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը : Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։ Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը ։

 



Բարձունքի հաղթահարում

Մենք գնալու ենք Արզական Սուրբ Աստվծածին եկեղեցու բարձունք հաղթահարելու : Մեզ հետ տանելու ենք ջուր, ուտելիք ,գնդակ։ Մենք գնալու ենք մայիսի 25-ին ։

Երեվանից միչև Արզական 49կմ 58ր։

Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանքԱրզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի), Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։

Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով։

Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։