Մենք շատ հաճախ ենք գնում ճամփորդությունների և բացահայտում ենք Հայաստանը։

Այս անգամ Գնացինք Արզական։ Հանդիպեցինք այնտեղի դպրոցականներին, միասին նախաճաշեցինք, գնացինք Սուրբ Թադեոս եկեղեցի, կատրեցինք ուսումնական ժամերգություն։  Այնուհետև հաղթահարեցինք Արզական Գյուղի սուրբ Նեղուցի բարձունքը։ Կանաչ և շատ գեղեցիկ վայրում խաղացինք Համբարձման վիճակ, շատ մաքուր ու լավ օդ էր, ամեն տեղ կանաչ էր։

Հետո գնացինք Ճաշեցինք Դալար գետի ափին։ Ես շատ լավ տպավորություններ ունեցա այդ օրվանից և շատ ուրախ եմ, որ իմ ուսուցիչները կազմակերպեցին այդ ճամփորդությունը մեզ համար