Այս չքնաղ ծաղկի մասին բազմաթիվ լեգենդներ կան …Ոչ մի ծաղկի այդքան իմաստ ու խորհրդանիշեր վերագրված չէ , որքան   վարդին…

նախ անդրադառնամ նրա գույների նշանակությանը…Գիտեմ՝ դա ձեզ ավելի է հետաքրքրում…այդպես չէ՞

 

Վարդերի գույները տարբեր խորհուրդներ ունեն։ Օրինակ սպիտակ վարդը նշանակում է անկեղծություն, բարություն, պարզություն։;

 

Կարմիր վարդեր…….Նրանք խորհրդանշում են տղամարդու և կնոջ միջև  սեր…
Եթե կարմիր վարդերի փունջ են նվիրում ոչ հարազատ մարդու , ապա դա  հարգանքի , հիացմունքի,երախտագիության  և բարեմաղթության նշան է …

 

Վարդագույն վարդերը էլեգանտության  ու նրբաճաշակության խորհրդանիշ են  …

 

Դեղին վարդեր…Եվրոպական ավանդույթներում այն համարվում է անհվատարմության ու դավաճանության խորհրդանիշ…Բայց նրանք ունեն նաև այլ նշանակություն .ցույց են տալիս ակտիվություն և ազատություն…ֆինանսական անկախություն և հարստություն…

 

Ահա,թե ինչու դեղին վարդեր  են նվիրում  հանդիսությունների ժամանակ, կարևոր նպատակներին հասնելու կապակցությամբ ,տոնակատարություններին կամ ասուլիսների ու փառատոնների բացման առիթով՝որպես հաջողության ու բարեկեցության  մաղթանք……