Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝ երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է իմանալու․ինչո՞ւ է երկինքը կապույտ։ Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է ,թթվածին ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր երանգներ է ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև

Նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․ ․ ․
Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։
Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիճում է լուսնին՝ երկինքը սև է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։
Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք:

    թթվածին
3. Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր:

      Աստղեր
4. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է եր  կինքը կապույտ:

  Որով հետև երբ արևի ճառագայթները պտտվում են գազերի շուրջ տարբեր գուներ են առաջանում  որ գույնը ավելի շատ մուք է լինում այդ գույնի վրայ է ճառագայթը ենգնում։