Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, այն շատ է տարբերվում մյուս դպրոցներից։

Օրինակ` Ամերիկայի դպրոցում, որտեղ ես սովորել եմ, մեկ տարի այսքան ճամփորդության չեն գնացել։ Այստեղ էլ շատ ուրիշ դպրոցներ կան, բայց այնտեղի դասատուները երբեմն շատ խիստ էն լինում, իսկ մեր դպրոցում բոլոր դասատուները շատ բարի են։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարբերվում է մյուս դպրոցներից, որովհետև այնտեղ միայն դասեր են անում, իսկ մեր դպրոցում ուրիշ բաներ էլ ենք անում։ Օրինակ՝ թթու ենք դնում, խաղող ենք ճզմում, գինի ենք ստանում, հեծանիվ ենք քշում, բարձունք ենք հաղթահարում։

Երբ ես չարություն եմ անում, մայրիկս ինձ վրա բարկանում է և ասում է ,որ ինձ կտեղափոխելու է ուրիշ դպրոց։ Ես դրանից շատ եմ նեղվում և ինձ խելոք եմ պահում։

Ես չեմ ուզենա ուրիշ դպրոց գնալ։ Նույնիսկ, ամռանը մեր դպրոցում շատ լավ է անցնում, մենք ճամբար ենք գնում, այնտեղ լողում ենք և ուրախ ժամանակ ենք անցկացնում։