Հովհ․ Թումանյան «Գարնան առավոտ»

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Նկարի՛ր քո սիրելի քառատողը։

2.Դուրս գրի՛ր գունավորած բառերը և գրի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառերը։

բացվեց-փակվեց

բարակ-հաստ

անուշ-անհամ

եկավ-գնաց

3.Նկարագրի՛ր գարնան առավոտը ըստ բանաստեղծության։

Ըստ բանաստեղծության երբ առավոտը բացվում է ամեն ինչ անուշ է լինում, առուն խոխոջում է անուշ,

քամին բարակ շընկշընկում է,կաքավը քարին տաղ է կարդում, հարսն ու աղջիկը հանդերում է շորորում են ։

4.Նկարագրի՛ր գարնան առավոտը քո բառերով։

Գարնան առավոտները ավելի տաք են լինում, արևն ավելի պայծառ է ժպտում, ծառերը անուշ հոտով մեզ բարի լույս են ասում։

5.Դուրս գրի՛ր երկվանք և եռավանկ բառեր։

զան-գեր, զար-կին, ա-նուշ, բաց-վեց, հով-տում, ա-ռուն, քա-մին, բա-րակ, կը-ռունկ, ե-կավ, ե-րամ, կա-պած, ծաղ-կանց, ե-լան

աշ-խարհ-քին, խո-խո-ջում, կըռ-կը-ռալ,