Category Archives: Մայրենի

Աշուն է, անձրև․․․

Ես շատ եմ սիրում աշունը։ Աշունը տարվա ամենագունավոր եղանական է, երբ դրսում ամեն ինչ  այնքան գեղեցիկ և բազմագույն է։

Փոքրիկ տեսանյութ եմ պատրաստել աշնանային իմ օրերի մասին

 

Աշուն — YouTube



Հով․Թունանյան «Թռչունի մտածմունքը»

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

 

Հարցեր և առաջադրանքներ
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Առատ-շատ
Հարդից-դարմանից

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

Թռչունը ապրում էր իր մայրիկի փորիկի մեջ։ Դա այն բույնն էր, որն իր համար կապույտ էր ու կլոր։ Նրա ծնվելուց հետո, այդ կապույտ ու կլոր բույնը դառնում է հարդից շինած իրենց բույնը, որը մայրն էր շինում։ Նա պատմում է, որ ամեն անգամ, երբ ինքը մեծանում էր, ուրիշ ձև էր տենում աշխարհը։ Բայց որքան շատ բան է տեսնում, այնքան չի հասկանում, թե ինչից է աշխարհը շինված։
Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Իմ կարծիքով աշխարհը շինված է մարդկանցից, բնությունից։ ափսոս, որւ մարդիկ այսօր փչացնում են աշխարհը։
Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:

Թռչունին նամակ գրիր:Բարև սիրելի Թռչուն ։Ես Արեգն եմ։ Ես քեզ նամակ եմ ուղարկում։ Ես էլ դեռ չեմ հասկացել ,թե ինչից է պատրաստված աշխարհքը։ Հենց հասկանաս, թե ինչից է պատրաստված, անմիջապես նամակ ուղարկիր։
Սպասում եմ։



Արեգի արկածները

Արեգը, երբ փոքր էր շատ արկածներ էր անում։ Մի անգամ նա, չլսելով իր մայրիկին և հայրիկին, վազեց և չակատը ուժեղ հարվածեց սեղանի սուր ծայրին։ Նա անյպես ուժեղ էր հարվածել, որ ճակատը ճղվել էր և շատ արյուն էր գալիս։ Նրա արած չարաճճիության համար, մայրիկը երկար ժամանակ նրա համար քաղցրավենիք չէր գնում։



Բարձունքի հաղթահարում

Մենք գնալու ենք Արզական Սուրբ Աստվծածին եկեղեցու բարձունք հաղթահարելու : Մեզ հետ տանելու ենք ջուր, ուտելիք ,գնդակ։ Մենք գնալու ենք մայիսի 25-ին ։

Երեվանից միչև Արզական 49կմ 58ր։

Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանքԱրզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի), Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։

Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով։

Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։